ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Բարեգործական վազքարշավին մասնակցել են հարյուրավոր վազորդներ

Բարեգործական վազքարշավին մասնակցել են հարյուրավոր վազորդներ
21.12.2015 | 14:14

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից մեկնարկած «Վազիր և օգնիր» կարգախոսով վազքարշավին մասնակցել են Ձմեռ պապի հանդերձանքով, 14 տարեկանից բարձր տարիքի հարյուրավոր վազորդներ, ովքեր անցել են 5 կմ տարածություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ վազքի մասնակցության վճարների ողջ հասույթն ուղղվել է բարեգործության՝ «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» երեխաների աջակցության ծրագրերին, մասնավորապես Լոռու և Արմավիրի մարզերի մի շարք դպրոցների մարզադահլիճները համապատասխան գույքով ապահովելուն: Վազքարշավի մասնակիցները վերջնագիծը հատել են նույն` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում: Վազքարշավի կազմակերպիչներն են Երևանի քաղաքապետարանը՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի «Երևանի կիսամարաթոնի» կազմակերպչական թիմի հետ համատեղ:

Դիտվել է՝ 1528

Մեկնաբանություններ